ՀՀ ՏԿԵՆ ներկայացուցիչներն ու իրանական կողմը քննարկել են «Հյուսիս-հարավին» առնչվող հարցեր

Սյունիքում ճանապարհաշինությունը նկատելիորեն կբարելավի Հայաստանի և Իրանի միջև ուղևորահոսքն ու առևտրաշրջանառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ «Հյուսիս-հարավ»ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունն ու միգրացիոն մի շարք հարցեր քննարկել են Հայաստանի և Իրանի տրանսպորտային կառույցների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանում է Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպում իարնական կողմի հետ
«ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԿԵ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, խոսել «Հյուսիս-հարավ»ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին:
Քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: