ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, իսկ Լարսը շարումնակում է փակ մնալ

Արխիվային լուսանկար
Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վարդենիս-Սոթք ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել
Սպիտակի ոլորաններում, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։