Հայտնի է Հայաստան–Խորվաթիա խաղում մեր հավաքականի մեկնարկային կազմը

Օգնեն Չանչարևիչ
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը կկայանա նոյեմբերի 21-ին Զագրեբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Խորվաթիայի հետ խաղում մեր հավաքականի մեկնարկային կազմը։
Խաղադաշտ դուրս կգան Օգնեն Չանչարևիչը, Անդրե Ջեք Չալըշըրը, Ստյոպա Մկրտչյանը, Էդգար Սևիկյանը, Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Զելարյանը, Կամո Հովհաննիսյանը, Հրանտ–Լեոն Ռանոսը, Հովհաննես Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը։
Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքականի վերջնական հայտացուցակը։
Հիշեցնենք` Խորվաթիա–Հայաստան հանդիպումը կանցկացվի Զագրեբի «Մակսիմիր» մարզադաշտում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։