ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի սկզբից կսկսի Երևան–Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 5–ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։
Ընկերությունն այս ուղղությամբ շաբաթական երկու թռիչք կիրականացնի` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։
Ավիատոմսի 1 ուղղության արժեքն առանց ուղեբեռի 32 000 դրամ է, ուղեբեռով` 41 000 դրամ։ 1 ժամ 10 րոպե տևողությամբ թռիչքները կիրականացվեն A321 ինքնաթիռով։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։ 2023 թվականին հայկական շուկա մուտք գործած ավիափոխադրողի տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։