Երևանում մեկնարկել են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները

Մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները
ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Վահան Քերոբյանը նշել է, որ ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ է։
«Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են և ընդլայնվում։ Այսպես՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36․9%-ով», - նշել է Վահան Քերոբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, կլիմայական փոփոխություններին, վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը, մասնավոր հատվածի և ֆինանսական հատվածների զարգացմանը, տեխնիկական և մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը, Լավ կառավարմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները