Բրյուսելում կարծում են, որ Եվրոպան այգի է, մնացածը՝ ջունգլիներ. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Սերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկինը պատմում է, թե ինչպես է Մոսկվան առաջարկել Ռուսաստան–Ուկրաինա–ԵՄ եռակողմ խումբ ստեղծել, որպեսզի բաց երկխոսության միջոցով հանգեն փոխընդունելի լուծումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. 2000–ականների սկզբին Մոսկվան և Կիևը փաստացի հասել էին եվրասիական տնտեսական տարածքի շրջանակում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների եզրափակիչ փուլ։ Ուկրաինան դադար վերցրեց, որպեսզի վերջանական որոշումից առաջ ծանրութեթև անի բոլոր փաստարկները։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն այդ ժամանակ աշխատում էր Բրյուսելում ռուսական դիվանագիտական առաքելությունում։
Նրա խոսքով` այդ տարիներին Մոսկվան նույնիսկ առաջարկեց ստեղծել եռակողմ խումբ՝ Ռուսաստան–Ուկրաինա–ԵՄ, որպեսզի բաց երկխոսության միջոցով քննարկվեն բոլոր մանրամասները։
«Նպատակն էր գնահատել իրավիճակը և միջոցներ մշակել, որոնք կպաշտպանեին Ուկրաինայի և ՌԴ–ի առևտրատնտեսական շահերը։ Բայց դա կտրուկ դժգոհություն առաջացրեց Արևմուտքում։ Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասաց, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Դիրքորոշումն արձանագրվեց հստակ, բաց և անզիջում»,– ասաց դեսպանը։
ԵՄ–ն, նրա խոսքով, քաղաքական առաջնահերթություն համարեց նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերություններում պառակտում մտցնելը:
Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ–ի. Լավրով