ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի՝ Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներով երթևեկությունը մասամբ սահմանափակված է ձյան և մերկասառույցի պատճառով: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ նշված ճանապարհներին կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն արգելված է: Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը նույնպես փակ է ձյան տեղումների պատճառով: Ներկայում ավելի քան 850 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով անցնելուն ինչպես սահմանի վրացական, այնպես էլ ռուսական կողմից:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։