ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ, որոնք պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Թեքահարթակների հարցում շատ կարևոր է ստանդարտը, որը պետք է միասին համաձայնեցնենք։ Աշխարհն ունի այս փորձը, հեծանիվ հորինել պետք չէ։ Ուզում եմ թեքահարթակների կառուցման հարցում կիրառվի գրագետ մոտեցում, ինչպես աշխարհի զարգացած քաղաքներում։ Չպետք է անել «հայկական իմպրովիզացիայի» տարբերակներ»,–ասաց Ավինյանը։
Հավելենք, որ մեկ թեքահարթակի նախահաշվարկային արժեքը կազմում է 250.000 դրամ։