Պետք է մտածել Երևանի և Բաքվի ապագայի մասին. Լուկաշենկո

Բելառուսի իշխանությունները կարծում են, որ հետխորհրդային տարածքում ցավոտ կետերն անցյալում են մնում, և իրավիճակը տարածաշրջանում հանդարտվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի– Sputnik. Հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվեց հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Արդյոք հնարավոր էր վերափոխված ԽՍՀՄ՝ առանց ազգամիջյան հակամարտությունների
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է ամփոփիչ նստաշրջան անցկացնի նոյեմբերի 23-ին։
«Հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակներում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության ուղղությամբ մեր ջանքերի ավելացմանը»,-կարծում է նա:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հաջողվել է հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, հիմա պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին, և թե ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը:
Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում. Փաշինյանի ուղերձը
Բելառուսի առաջնորդը հավելել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները մեկ-երկու տարում չեն կուտակվել։
Նա ընդգծել է հետխորհրդային տարածքում իրավիճակի ընդհանուր հանդարտեցման միտումը։