Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունն այսօր ուշ երեկոյան ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ քաղաքապետարանի` այդ հատվածում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներ են կատարվելու։
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին