Լոնդոնը տրամադրված է դադարեցնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս-բրիտանական հարաբերություններն ապրում են ամենախորը ճգնաժամերից մեկը, կարգավորման հնարավորության մասին խոսք չկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիան տրամադրված է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերջնական դադարեցման։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Բելյաևը։
Նրա խոսքով` այս փուլում ռուս-բրիտանական հարաբերություններն ապրում են ամենախորը ճգնաժամերից մեկը, և կարգավորման հնարավորության մասին խոսք չկա։
Եվրոպական պահեստների զենքը հենց ՌԴ–ի դեմ պայքարի համար էր. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դիվանագետը հավելել է, որ դրա մեղավորը երկար տարիներ պահպանողականների կառավարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականությունն է` դժվար շտկելի վնաս հասցնելուն ուղղված, որը քայքայում է երկկողմ համագործակցության կտավը:
«Բավական է հիշատակել «Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի» շուրջ բրիտանական զրպարտությունները և Սկրիպալներին «թունավորելու» հետ կապված սադրանքը։ Բացի այդ, Լոնդոնը վաղուց անվտանգ ապաստան է դարձել այնպիսի ահաբեկիչների համար, ինչպիսին Ահմեդ Զաքաևն է, և հարթակ, որտեղ բացահայտ դիվերսիոն գործունեություն են ծավալում ռուսատյացները Միխայիլ Խոդորկովսկու գլխավորությամբ (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ խմբ.)»,-հավելել է նա։
Բելյաևի խոսքով` Մեծ Բրիտանիայի իշխանությունները շարունակում են Կիևի նեոնացիստական ռեժիմին համակողմանի աջակցության կուրսը. իրականացվում են սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումներ, Բրիտանական կղզիների տարածքում ուկրաինացի զինվորականների նախապատրաստում»:
«Այս պայմաններում ռուս-բրիտանական հարաբերություններում որևէ կարգավորման հնարավորության մասին խոսել չի կարելի։ Ակնհայտ է, որ Լոնդոնը մտադիր է այսուհետ ևս պահպանել առճակատման վարքագծի մոդելը երկկողմ հարաբերություններում», - ասել է նա։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները խոսել են ՌԴ–ից և Չինաստանից եկող «սպառնալիքների» մասին
Նա նշել է` այդ մասին է վկայում այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից 2023 թվականի մարտին հրապարակված նորացված համապարփակ արտաքին քաղաքական վերլուծության մեջ Ռուսաստանը շարունակում է բնութագրվել որպես Մեծ Բրիտանիայի անվտանգության համար առավել սուր սպառնալիք: