ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի տղաները պատրաստ են ու անհամբեր սպասում են վաղվա՝ Խորվաթիա-Հայաստան խաղին։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Մենք պատրաստ ենք, սպասում ենք այս խաղին աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ։ Մենք սովորում ենք, բավականին շատ մոտիվացիա ունենք, բոլոր տղաներն էլ սպասում են լավ թիմի հետ խաղին»,- ասաց նա։
Մարզիչը շեշտեց՝ վաղը թիմից ակնակալում է լավ խաղ։ Պետրակովը նշեց, որ թիմի հիմնական կազմը կորոշի մարզումից հետո, երբ պարզ կլինի, թե ֆուտբոլիստներից ով ինչ վիճակում է։
Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստան–Ուելս հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի 6-րդ րոպեին Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը, բայց Նաիր Տիկնիզյանի ինքնագոլի պատճառով հաշիվը հավասարվեց, հետո հայկական թիմի գրոհների տարափ սկսեց, բայց մեր ֆուտբոլիստները չկարողացան հաջողության հասնել։
Որակավորման փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։ Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Խորվաթիայի հավաքականի հետ։