Իրանն ու Հայաստանը կհեշտացնեն իրենց երկրներ վարորդների մուտքը

Հուշագրի ստորագրման ժամանակ
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ավտոմեքենաների սեփականատերերի համար ներդնել սահմանի հատումը հեշտացնող «Կառնետ դե Պասաժ» համակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են հեշտացնել երկու երկրներից մուտքը վարորդների համար։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է Երևանում։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավար Արսեն Մանուկյանը՝ երկար տարիներ հայաստանյան վարորդները Իրան մուտք գործելիս խնդրի առաջ են կանգնում։ Մաքսակետում նրանք զգալի գումար պետք է թողնեն, որը կարող են հետ վերցնել միայն վերադառնալիս։
Հուշագրի ստորագրման ժամանակ
«Այժմ մենք հուշագիր ենք ստորագրում երեք ուղղություններով` համագործակցություն երկու երկրներում ավտոսպորտի, զբոսաշրջության և ճանապարհային անվտանգության ոլորտում», – ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` հայաստանյան ֆեդերացիան The Alliance Internationale de Tourisme–ի անդամ է (AIT – Միջազգային զբոսաշրջային դաշինք), որի մեջ մտնում է նաև Իրանի ավտոմոբիլային կազմակերպությունը։ Այդ դաշինքի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան «Կառնետ դե Պասաժ» համակարգի (տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման համար անհրաժեշտ միջազգային մաքսային հռչակագիր) լիազոր կազմակերպություն է։
Արսեն Մանուկյան
Մանուկյանի խոսքով` հենց այդ համակարգի շրջանակում նրանք հնարավորություն են տեսնում մաքսային վերահսկողությունը և Իրանի հետ սահմանափակումները մեղմելու համար։
Ընդ որում մինչ «Կառնետ» համակարգը ներդնելը՝ ավտոմոբիլային ֆեդերացիաները պետք է համապատասխան աշխատանք տանեն իրենց երկրներում պաշտոնական մարմինների, ապահովագրական ընկերությունների և բանկերի հետ։ Պետք է ստեղծվի պրոդուկտ, որի ձեռքբերումը թույլ կտա վարորդներին անխոչընդոտ հատել մաքսակետը։
Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի նախագահ Մոհամադ Հուսեյն Սուֆին իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի զբոսաշրջիկները, մարզիկները, գործարարները կարողանան հանգիստ հատեն հայ–իրանական սահմանը։
Մոհամադ Հուսեյն Սուֆի
«Դրա պայմաններից մեկը «Կառնետի» փաստաթուղթ տրամադրելն է։ Մենք մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի կողմերը հավանություն տան այդ փաստաթղթի կիրառմանը», – ասաց Սուֆին։
Ըստ նրա` դա թույլ կտա մատչելի գներով և արագ մուտք գործել Հայաստան կամ Իրան։
Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոտաղին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայկական կողմը բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է ԻԻՀ Հայաստանից մեքենաների մուտքի հետ կապված խնդիրը։
1 / 4

Արսեն Մանուկյան

2 / 4

Ալի Մոհամադ Մոտաղի

3 / 4

Հուշագրի ստորագրման ժամանակ

4 / 4

Հայաստանի զբմսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան

«Բարեբախտաբար, համատեղ ջանքերի և բանակցությունների շնորհիվ վերջին օրերին հաջողվել է պայմանավորվել համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որի շրջանակում հնարավոր կլինի վերջնականապես լուծել այդ հարցը», – ասաց Մոտաղին։
Նշենք նաև, որ համագործակցության սպորտային ուղղության շրջանակում կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի, Իրանի և գուցե Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ զբոսաշրջային մեծ ավտովազք անցկացնելու վերաբերյալ։