Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Բանդեր Աբբաս քաղաքից 74 կմ հյուսիս-արևելք է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Բանդեր Աբբաս քաղաքից 74 կմ հյուսիս-արևելք է:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին 5.4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանային գոտում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Կապան, Սիսիան քաղաքներում (3 բալ), Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում (2 բալ):