Հենրիխ Մխիթարյանը համալրել է 34 տարեկանից բարձր ամենաթանկ խաղացողների լավագույն 10-նյակը

Հենրիխ Մխիթարյան
Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 6 մլն եվրո է գնահատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Transfermarkt–ի վարկանիշով ներառվել է 34 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն 10-նյակում։
Հայ ֆուտբոլիստը զբաղեցնում է վարկանիշի 9-րդ հորիզոնականը։ Նրա տրանսֆերային արժեքը 6 մլն եվրո է գնահատվում։
Տասնյակը գլխավորում է արգենտինացի Լիոնել Մեսսին (35 մլն եվրո)։ Նրանից հետո գալիս է լեհ Ռոբերտ Լևանդովսկին (30 մլն)։ Եռյակը եզրափակում է ֆրանսիացի Կարիմ Բենզեման (15 մլն)։