ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Երևանում 24–ամյա երիտասարդը տնից խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր է գողացել և բուքմեյքերական կայքում տանուլ տվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Մամիկոնյանց փողոցի իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 300 եվրո, 100 000 դրամ, 6500 դոլար և ոսկյա զարդեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 24-ամյա որդին:
Նամ ինքնակամ ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանական ցուցմունք տվել։ Հայտնել է նաև, որ գողացած ամբողջ գումարը տանուլ է տվել բուքմեյքերական կայքում:
Կատարվում է նախաքննություն: