ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին տարածաշրջանային այցերի շրջանայում նոյեմբերի 20-ին կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Դոքերթին մեկնելու է նաև Վրաստան և Ադրբեջան։
Այցը նպատակ ունի ընդգծել աջակցության և համագործակցության ակտիվացումը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Դոքերթին Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին։ Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դոքերթին և Միրզոյանը հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ասուլիսով։