ԵԱՏՄ-ն և ՉԺՀ–ն քննարկել են թվային մաքսատան զարգացումը և մաքսային տեխնոլոգիաների ներդրումը

Նիստի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ ենթահանձնաժողովը հարթակ կդառնա ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև մաքսային համագործակցության արդիական հարցերի հետագա քննարկման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ և ՉԺՀ ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ենթակոմիտեի նիստում՝ ԵՏՀ-ի կենտրոնակայանում, քննարկել են Մաքսային համագործակցություն ու առևտրի պարզեցումը, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ-ն և Չինաստանը պատրաստ են խորացնել համագործակցությունը արդյունաբերության ոլորտում
Մասնավորապես, դիտարկվել է թվային (ինտելեկտուալ) մաքսատան զարգացումը և հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների ներդրումը, միասնական պատուհանի մեխանիզմը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործումը, էլեկտրոնային մաքսային տարանցումը, ինչպես նաև «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրականացումը։
«Չինացի գործընկերներիհետ երկխոսության զարգացումը աշխատանքի արդիական ուղղություն է միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման շրջանակներում»,-նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառման գործունեության վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը:
Նա նշել է, որ ՉԺՀ-ի հետ փորձի փոխանակումը մաքսային վարչարարության տարբեր հարցերի շուրջ, ներառյալ հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների կիրառումը, հաջող մաքսային համագործակցության կարևոր բաղադրիչ է:
Միության և ՉԺՀ մաքսային ծառայության միջև փոխգործակցության կազմակերպման իրավական հիմքը 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագիրն է առևտրատնտեսական համագործակցության մասին։
Թվային վերահսկողությունը թույլ կտա պարզեցնել բեռնափոխադրումը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև. ԵՏՀ
Նիստի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ ենթահանձնաժողովը հարթակ կդառնա ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև մաքսային համագործակցության արդիական հարցերի հետագա քննարկման համար: