Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են

Դավիթ Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
ԲԴԽ արդեն նախկին անդամը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում, և Դավիթ Խաչատուրյանի լիազորություններն այսօրվանից դադարել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Նա ԲԴԽ անդամ էր ընտրվել 2021 թվականի հունվարին։ Այս տարվա հոկտեմբերին ընտրվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։