Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է

Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Ռաշիդ Բելգրայանի գործով քննություն է տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, թե իբր Բեգլարյանը Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասնակից է և այժմ նրա տրամադրած տեղեկության հիման վրա քննություն է տարվում։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Օգոստոսի 2–ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
Օգոստոսի 15-ին ՄԻԵԴ–ը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ էր փոխանցել հայկական կողմին։` փաստաթղթեր, լուսանկարներ, պահպան պայմանների մասին տեղեկություն։ Դրանք փոխանցվել էին նաև հարազատներին։