Աշոցքում բուք է, Ամասիայում և Անիում ձյուն է գալիս

Բուք. արխիվային լուսանկար
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ամասիայի և Անիի տարածաշրջաններում էլ ձյուն է գալիս:
Ըստ ծառայության` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է,
Ավելի քան 850 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետի բացմանը։