ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Միկիտա Պոտուրաևին հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային իրավիճակը։ Գրիգորյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Ընդգծել ենք կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ»,– նշել է ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի` քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
իշեցնենք` հոկտեմբերի վերջին Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, քննարկել հայ-ուկրաինական հարաբերությունները։