Առատաշենում հրդեհ է բռնկվել 2 տան տանիքում

Ահազանգով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 20-ին, ժամը 02։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոցի տներից մեկում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կոմիտասի փողոցում գտնվող բնակարաններից երկուսի տանիքում:
Կոնդի բնակիչը հարևանի տանը բռնկված հրդեհից հետո առանց տանիքի է մնացել. ո՞վ է պատասխանատու
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 05:12-ին:
Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ), տանը կից անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը (մոտ 1300 հակ) և մյուս տան (մոտ150 քմ) տանիքից մոտ 30 քմ հատվածը: