ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։
Տեղեկությունը հայտնում ՀՀ ԱԽ գրասենյակը։
«Կողմերն անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։
Լեո Դոքերթին տարածաշրջանային այցերի շրջանայում այսօր է ժամանել Հայաստան։ Նրան ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ–ից հետո Դոքերթին մեկնելու է նաև Վրաստան և Ադրբեջան։
ԱԽ քարտուղարը անվտանգության ոլորտի խնդիրներ է քննարկել ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար հետ
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Դոքերթին Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին։ Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դոքերթին և Միրզոյանը հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ասուլիսով։