Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում

«Մուրացան» հոսպիտալ
Նոյեմբերի 18-ին վիրավորում ստացած զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին ՊՆ–ն հայտնեց, որ ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: