Պաղեստինցի փախստականների օգնության համար ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 104-ի

Արխիվային լուսանկար
Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են։ Զոհերի և վիրավորների թիվն օրեցօր ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության զոհված աշխատակիցների թիվը հասել է 104-ի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության զեկույցին։
«Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից սպանվել է 104 աշխատակից», - նշված է գործակալության զեկույցում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելում, իշխանության վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորների, օտարերկրյա քաղաքացիների ու աշխատողների, ինչպես նաև հաղորդվել է, որ ավելի քան 5 հազար մարդ է տուժել:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, տուժել է ավելի քան 30 հազար մարդ: