Մի քանի ժամով կդադարեցվի Երևանի Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը

Երթևեկություն Մաշտոցի պողոտայում. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դա արվում է ամանորյա ձևավորման աշխատանքները կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Այսօր երեկոյան ժամը 23:00-ից մինչև վաղն առավոտյան ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պողոտայի մի մասը փակվում է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները կատարելու համար։