Մանկական Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Նիցցա

Մանկական Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Նիցցա
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Մանկական «Եվրատեսիլ 2023»-ում հայաստանյան պատվիրակությունը մեկնեց Նիցցա, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 20:00-ին, իսկ մրցույթը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին:
Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով։
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: