ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից` Աղդամով գնալ Ստեփանակերտ

Ստեփանակերտ
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին էր դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։
Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով։ «Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհ տրամադրել դեպի Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Նա մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։