Իտալիայի և Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Իտալիայի և Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Պատգամավորները Երևանում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Իտալիայի և Խորվաթիայի խորհրդարանների պատգամավորներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
Հիշեցնենք, որ պատգամավորները Երևանում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։