ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հրաձգություն է տեղի ունեցել Մեմֆիսի (Թենեսի նահանգ) մի քանի վայրերում։ Արդյունքում զոհվել են 3 կին և 13-ամյա աղջիկ, ևս մեկ դեռահաս տուժել է, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանությունը որոնում էր կասկածյալին՝ 52-ամյա Մևիս Քրիստիան -կրտսերին։ Նշվում էր, որ նա «զինված է և չափազանց վտանգավոր»։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կասկածյալին մահացած են գտել։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։
Մեմֆիսի հրաձգության դրվագներից մեկը նախապես որակվում է որպես ընտանեկան բռնություն։