Հայտնի է նոր «Միսս Տիեզերքի» անունը

Եզրափակիչ փուլում գլխավոր մրցանակի համար պայքարել են 20 մասնակից։
Sputnik
Սալվադորում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած «Միսս Տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Շեյնիս Պալասիոսը։ Այս մասին կազմակերպիչները հայտնել են X–ի իրենց միկրոբլոգում։
Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Թաիլանդի ներկայացուցիչ, 27-ամյա Անտոնիա Պորսիլդը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ավստրալիայի ներկայացուցիչ Մորայա Վիլսոնը:
Նշվում է, որ մյուս տարի «Միսս Տիեզերքի» եզրափակիչը կանցկացվի Մեքսիկայում:
Ի դեպ, եզրափակիչ փուլում հաղթանակի համար պայքարել են 20 մոդելներ, նրանց մեջ է եղել Պորտուգալիան ներկայացնող տրանսգենդեր կին և Նեպալը ներկայացնող plus-size մոդել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող էր ֆիլիպինյան ծագմամբ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռ' Բոննի Գաբրիելը:
1 / 13

Շեյնիս Պալասիոսը

3 / 13

Շեյնիս Պալասիոսը ելույթ է ունենում «Երեկոյան զգեստ» անվանակարգում

4 / 13

Մրցույթի հաղթական առաջին եռյակը

10 / 13

Ջոն Լեջենտը ելույթ է ունեցել գեղեցկության մրցույթում

12 / 13

Շեյնիս Պալասիոսը