Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը հավաքականը մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունից ունի 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայ բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը ԵԱ Մ22–ում հաղթեց ադրբեջանցի Ազրակ Բաբիրովին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Իսկ 51 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում պարտվեց ու նվաճեց արծաթե մեդալ։
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներն այսպիսով ավարտեցին մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը ընթանում էր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:
Ռուդոլֆ Գարբոյան
Հայաստանը հավաքականը մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դժվարին մենամարտում հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթել է ռումին Անդրեա Մարինին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Հիշեցնենք, որ Ռուսլան Ասլիկյանը մեկ ամիս առաջ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։
Նշենք, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող երիտասարդական ԵԱ-ին Հայաստանից մասնակցում էին 12 մարզիկ` Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուբեն Գարբոյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ) , Էրիկ Իսրայելյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63, 5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Նարեկ Զաքարյան ( 71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյան (92 կգ) , գերծանրքաշային Հովհաննես Փափազյան և աղջիկներ Էլիդա Քոչարյան ու Սոնա Հարությունյան: