Բռնցքամարտի երիտասարդական առաջնություն. Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Էլիդա Քոչարյան. Արխիվային լուսանկար
Քիչ անց եզրափակիչ մենամարտ կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Ռուսլան Ասլիկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում Էլիդա Քոչարյանը (60 կգ) եզրափակիչում կարողացավ հաղթել ռումին Անդրեա Մարինին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Քիչ անց եզրափակիչ մենամարտ կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Ռուսլան Ասլիկյանը։
Նշենք, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող երիտասարդական ԵԱ-ին Հայաստանից մասնակցում էին 12 մարզիկ` Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուբեն Գարբոյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ) , Էրիկ Իսրայելյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63, 5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Նարեկ Զաքարյան ( 71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյան (92 կգ) , գերծանրքաշային Հովհաննես Փափազյան և աղջիկներ Էլիդա Քոչարյան ու Սոնա Հարությունյան: