ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ու «Ուրարտու» ակումբի ֆուտբոլիստ, 33-ամյա Արաս Օզբիլիսը նոյեմբերի 22-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտու» ՖԱ-ի պաշտոնական կայքէջը։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ֆուտբոլիստը հայտարարելու է իր մարզական կարիերայի ավարտի մասին։
Ըստ աղբյուրի` նա նաև տեղեկացնելու է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 23-ին։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի և ՀՖՖ ղեկավարության հարաբերությունները արդեն երկար ժամանակ է՝ ինչ կտրուկ սրվել են։ Գուցե հենց այս պատճառով է Արաս Օզբիլիսը առաջադրելու իր թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` իշխանությունում ՀՖՖ նախագահի թեկնածու քննարկվում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը:
Զուգահեռ քննարկվում է նաև սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը 2019 թ–ից մինչ այսօր զբաղեցնում Արմեն Մելիքբեկյանը։