Եվրոպայի գործող չեմպիոն և մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և նվաճել ոսկե փոքր մեդալ: Հրում վարժությունում 165 կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճել է արծաթե փոքր մեդալ: Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ երեկ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Առաջնությունն ընթանում է մեքսիկական Գվադալախարա քաղաքում։ Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին: