Ստամբուլում վատ եղանակի պատճառով շուրջ 150 չվերթ է չեղարկվել

Ինքնաթիռներ
Ստամբուլում փոթորկի պատճառով վտանգի նախավերջին մակարդակ է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի եղանակային վատ պայմանների պատճառով «Turkish Airlines» և «Pegasus» ավիաընկերությունները 143 չվերթ են չեղարկել, որոնք նախատեսված էին վաղը` նոյեմբերի 19-ին։ Այս մասին հայտնել են ավիափոխադրողները։
Եղանակի պատճառով «Turkish Airlines»–ն այսօր չեղարկել է մոտ 40 ներքին և միջազգային ավիաչվերթ, «Pegasus»–ը` 44։
Ինչ վերաբերում է վաղվան, ապա «Turkish Airlines»–ը չեղարկել է 82 չվերթ Միջազգային օդանավակայանից (IST), 23 չվերթ` Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից (SAW)։
«Pegasus»–ը հայտարարել է SAW–ից 38 չվերթ չեղարկելու մասին։
«FlyOne Armenia»–ն ամենօրյա չվերթեր կիրականացնի դեպի «Շերեմետևո» օդանավակայան
Օդերևութաբանները մինչև 110 կմ/ժ փոթորկի և տեղատարափ անձրևների պատճառով Ստամբուլում վտանգի նախավերջին` նարնջագույն մակարդակ են հայտարարել հանգստյան օրերի համար, նախազգուշացումը վերաբերում է նաև Թուրքիայի մի շարք այլ շրջանների։
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Գորիսի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը