Ինչ ակնկալիք կա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանից․ մեկնաբանում է Խանդանյանը

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջա
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական դիրքորոշումները կարևոր են միջազգային հանրության և տարբեր երկրների կառավարությունների համար դիրքորոշումների փոփոխության տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստան են ժամանել մոտ 50 երկրների պատվիրակներ, և սա կարևոր հարթակ է Հայաստանի շուրջ ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտա մեր երկրին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։
«Սա խորհրդարանական հարթակ է, քաղաքական դիրքորոշումները, խորհրդարանների պատգամավորների դիրքորոշումները շատ կարևոր են որպես գործիք ընդհանուր միջազգային հանրության և իրենց երկրների կառավարությունների վրա ազդեցության համար՝ դիրքորոշումների փոփոխության կամ ճնշման տեսանկյունից»,- նշեց Խանդանյանը։
Հիշեցնենք` ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
Կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու նաև ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։ Սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին։
Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատճառաբանել՝ ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ վեհաժողովին․ Խանդանյան