Հայաստանի հավաքականի երկրպագուները հաղթել են Ուելսի երկրպագուներին. տեսանյութ

Տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների օգնությանը։
Sputnik
Հայաստանի և Ուելսի հավաքականների երկրպագուները ազգային հավաքականների ընտրական խաղից առաջ չափել են իրենց ուժերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման տղաների հաղթանակով՝ 3։0 հաշվով:
Նշվում է, որ խաղը բարեգործական էր, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների օգնությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուելսի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը կկայանա նոյեմբերի 18-ին Երևանում և կմեկնարկի ժամը 18.00–ին։
Հայտնի է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը