Հայաստան–Ուելս հանդիպումն իսկապես դրամատիկ ստացվեց. 6-րդ րոպեին Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը, բայց Նաիր Տիկնիզյանի ինքնագոլի պատճառով հաշիվը հավասարվեց, հետո հայկական թիմի գրոհների տարափ սկսեց, բայց մեր ֆուտբոլիստները չկարողացան հաջողության հասնել։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Այս դրամատիկ խաղի ամենավառ պահերը ֆիքսել են Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցները։
Որակավորման փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 21-ին։ Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Խորվաթիայի հավաքականի հետ։