ՑԱԽԱԼ–ը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցներից մեկին. շուրջ 200 մարդ է զոհվել

Ավիահարվածներ
Նոյեմբերի սկզբին «Ալ–Ֆահուրա» դպրոցին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ էր մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում գտնվող «Ալ–Ֆահուրա» դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով մոտ 200 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը։
Նոյեմբերի սկզբին նույն դպրոցին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ էր մահացել, ավելի քան 50-ը` վիրավորվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։