ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բահրեյն։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ»,- տեղեկացնում է Բադալյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը երկօրյա է՝ նոյեմբերի 18-19-ը։
Հիշեցնենք`մարտին Բահրեյնի Թագավորություն էր այցելել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թ. հոկտեմբերի 25-ին:
ՀՀ–ում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է հանձնել 2023 թ. հուլիսի 7-ին: