Ուզբեկստանում զինվորականներով ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Ավիավթարի պատճառը դեռ չի պարզվել, մասնագետները քննություն են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ուզբեկստանում կործանվել է Մի–8 ուղղաթիռը, որում զինվորականներ են եղել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները` հղում անելով Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարության ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ Կատակուրգան զորավարժարանում։
Չելյաբինսկի մարզում կործանվել է ՌԴ ԱԴԾ–ի ուղղաթիռը, բոլորը զոհվել են. տեսանյութ
Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Ավիավթարի պատճառը դեռ չի պարզվել, մասնագետները քննություն են իրականացնում։