Սյունիքում «Ford Transit»–ը բախվել է կայանած բեռնատարին. կա տուժած

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ., ծնված 1959 թ.) բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին»,–հայտնում են ՓԾ–ից։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի վթարը