ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ–Պետերբուրգի IX միջազգային մշակութային ֆորումի լիագումար նիստի ընթացքում խոսել է ռուսական մշակույթի վերացման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
«Մեր մշակույթն ընդհանրապես վերջին շրջանում փորձում են վերացնել։ Ես հենց «փորձել» եմ ասում, քանի որ մենք հասկանում ենք, որ դա անհնար է։ Այնուամենայնիվ, «վերացնում են» մշակույթը, որի հիմքում իրական ազատությունն ու գթասրտությունն է, սերը մարդկանց նկատմամբ, հոգևորը»,–նշել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի «չեղարկման» քաղաքականությունն ինքնին հակամշակութային, նեոգաղութային և ռասիստական բնույթ է կրում։