ՀՀ ՄԻՊ–ը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ այցելել է Արցախից բռնի տեղահանվածներին

ՀՀ ՄԻՊ–ը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ այցելել է Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարան
Բռնի տեղահանվածները ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին և ՀՀ ՄԻՊ–ին ներկայացրել են Բաքվի ագրեսիայի և Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքներն ու տեղահանումից հետո առաջացած խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի հետ այցելել է Աբովյան խոշորացված համայնքի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՄԻՊ–ը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ այցելել է Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարան
Նրանք «շրջել են կացարանում, առանձնազրույցներ ունեցել բռնի տեղահանված անձանց հետ։ Վերջիններս ուսումնասիրել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին»,– ասված է հաղորդագրությունում։
Բռնի տեղահանված անձինք պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին ներկայացրել են Ադրբեջանի ԶՈւ կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ՀՀ ՄԻՊ–ը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ այցելել է Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարան