Գրիգորյանը ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Գրիգորյանը ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը
Գրիգորյանը ՄԱԿ–ի ներկայացուցչին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավարման գործում ՀՀ մոտեցումներն ու տեսակետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: