ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը օրինագծեր է նախապատրաստում Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով MTV3 հեռուստաալիքին։
«Ներկա պահին ներքին գործերի նախարարությունում օրինագիծ են նախապատրաստում արևելյան ողջ սահմանի փակման վերաբերյալ։ Դա արվում է, որպես պահուստային միջոց, եթե Ֆինլանդիայում ապաստան հայցողների երթուղին փոխվի և նրանց քանակն ավելանա»,–հայտնել է հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրին։
Ֆինլանդիայի կառավարությունը, հաշվի առնելով Ռուսաստանի հետ սահմանին միգրացիայի հետ կապված իրավիճակի վատթարացումը, որոշել է 2023 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը ամբողջությամբ փակել երկրի հարավարևելյան սահմանային անցակետերը, որոնք ամենամոտն են գտնվում Պետերբուրգին։
Կփակվեն 8-ից 4 անցակետերը, գործող մյուս անցակետերը գտնվում են Ֆինլանդիայի հյուսիսում։