ԵՊՀ–ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ և զոհ

Պայթյուն ԵՊՀ–ում
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ։