ԵՊՀ–ի հրդեհից տուժած անձանցից մեկը ոստիկան է

ԵՊՀ–ի տարածք
Մասնագետները տուժածի վիճակը գնահատում են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հրդեհից տուժած անձանցից մեկը ոստիկան է։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ–ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Տուժածը տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց։
Վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։